Ռուսաստանը որեւէ առեւտուր չի վարում Կուրիլյան կղզիների խնդրի քննարկման ընթացքում, որոնց պատկանելիությունը վիճարկում է Ճապոնիան: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-АСЕАН գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլին ասուլիսին:
«Ինչ վերաբերում է Ճապոնիայի հետ մեր հարաբերություններին եւ ձեր դրույթին այն մասին, թե մենք պատրաստ ենք ինչ-որ բան հնարավորինս թանկ վաճառել: Մենք ոչինչ չենք վաճառում: Մենք պատրաստ ենք շատ բան գնել, բայց ոչինչ չենք վաճառում», - ասել է Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինն ընդգծել է, որ Կուրիլյան կղզիների խնդիրները չի կապում Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցության այլ հարցերի հետ:




























