Իսպանիայի հյուսիսում՝ Արբիսու քաղաքում, թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Ֆրանսիայի երեք քաղաքացիներ են զոհվել՝ 2 տղամարդ եւ մեկ կին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ականատեսների վկայությամբ, օդանավը կործանվել է անգղի հետ բախվելու հետեւանքով: Այն ընկել է երկու տների մեջտեղը, սակայն բնակիչներից ոչ ոք չի տուժել:

Ըստ Lenta-ի, օդանավը պոտուգալական Կոիմբրայից ֆրանսիական Դակս էր ուղեւորվում: