Ֆրանսիայի հարավում՝ Արեւելյան Պիրենեյների գինեգործական կոոպերատիվների մառաններից ավելի քան 500 հազար լիտր գինի է անհետացել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով France Bleu ռադիոկայանը:
Մառաններում ապրանքագրում կատարել են ապրիլի վերջին, իսկ արդյունքների մասին հայտնի է դարձել միայն հիմա: Վնասը 1-1.5 մլն եվրո է գնահատվում:
Գինեգործների շրջանային ասոցիացիայի ղեկավար Դենի Սյուրժյուսի խոսքով, արտադրողները պատկերացում չունեն, թե ինչ կարող էր պատահել: «Գլխավոր հարցն այն է, թե որտե՞ղ է գինին կամ արդյո՞ք հաշվարկներում սխալ է եղել: Քիչ հավանական է: Գուցե թաքուն վաճառե՞լ են: Մենք չգիտենք»,- ասել է նա:





























