Սպիտակ տան մոտ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակցի կողմից վիրավորված զինված տղամարդու գործողությունների դրդապատճառը կարող էր ինքնասպանություն գործելու փորձը լինել: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջեսսի Ալեվարի անունով այդ մարդը ժամանել է Վաշինգթոն Ալենթաուն քաղաքից, հիմա ՀԴԲ-ն ուսումնասիրում է նրա կենսագրությունը:

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի վիճակլը դեռ ծայրահեղ ծանր է:

 Նրա մեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են 22 տրամաչափի զնեքի համար փամփուշտներ: