Շվեյցարիայում ճեպընթաց գնացքը բախվել է զբոսաշրջային ավտոբուսին : Միջադեպը տեղի է ունեցել Բերնից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա Ինտերլակեն համայնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կատարվածի հետեւանքով 17 մարդ է տուժել: Բոլոր  տուժածները ավտոբուսի ուղեւորներն էին: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ :

Բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը անցնում էր երկաթգծով, շարժվելով դեպի կայարան: Միջադեպի վայրում աշխատում է փրկարարների թիմ: