Եգիպտոսի ԶՈւ նախնական պարզել են Ա320 օդանավի ինքնագրերի գտնվելու վայրը:

«Այդ գոտին գտնվում է օդանավի ընկելու վայրից մոտավորապես 3-4 ծովային մղոն հեռավորության վրա»,- «Ալ Ահրամ» թերթին ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Սեւ արկղերը փնտրում են Եգիպտոսի ՌԾՆ-ի սուզանավերը, նաեւ նավերը, որոնք հատուկ սարքավորում ունեն:

«Օդանավի սեւ արկղերը գտնելը առաջնահերթ խնդիր է, դրա համար էլ նույնիսկ օդանավի բեկորները ջրից հանում են ոչ թե միանգամից, այլ միայն դրանց հայտնաբերման վայրը հստակ ֆիքսելուց հետո, քանի որ հակառակ դեպքում ծովում հեշտությամբ կարելի է «կորցնել» օդանավի ընկնելու պատկերը, ինչը կբարդացնի սեւ արկղերը գտնելու հավանականությունը»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին EgyptAir ավիաընկերության օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում, կործանվել էր Միջերկրական ծովի վրայով թռնելու ժամանակ: Օդանավում 66 մարդ կար: