Չիկագոյում (Իլլինոյսի նահանգ) վերջին տարիների ընթացքում խոշորագույն գործողության ընթացքում հանցավոր խմբավորումների ավելի քան 140 անդամ եւ թմրավաճառ է ձերբակալվել: 

«Այդ անձինք պետք է գիտակցեն, որ եթե փոխեն իրենց կենսակերպը, իրենց վրա կզգան մեր ձեռքի տակ առկա ռեսուրսների ամբողջ ծանրությունը: Մենք իշխանության դաշնային մարմիններում մեր գործընկերների հետ կկանգնեցնենք  նրանց եւ թույլ չենք տա քաղաքում բռնություն տարածել», - ասել է ոստիկանության քաղաքային վարչության պետ Էդդի Ջոնսոնը:   

Զանգվածային շուրջայցերը երկու օր են տեւել: Խուզարկության եւ շուրջկալների ընթացքում չգրանցված հրազենի  25 միավոր է առգրավվել եւ ավելի քան 45 հազար դոլարի թմրանյութ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքային ոստիկանությունը հատուկ ցուցակ է օգտագործել, որում մոտավորապես   1,3 հազար մարդու անուն կա: Հիմնականում նրանք բազմիցս օրենքը խախտած մարդիկ են եւ հաշվառված են իրավապահ մարմինների տվյալների բազայում: Հատուկ մշակված ալգորիթմի օգնությամբ ընտրվել են միայն բռնության եւ զենքի կիրառության ամենամեծ հակում ունեցող անձինք: