Քաղավիացիայի անվտանգության հետաքննության ու վերլուծության հարցերով ֆրանսիական բյուրոյի փորձագետները հաստատել են լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Միջերկրական ծովում ընկած Ա320 օդանավում ծխոտում է եղել, հայտնում է BFM TV–ը:

Նշված է որ BEA–ն հաստատում է տվյալներն այն մասին, որ օդանավում՝ անձնակազմի խցի մոտ ծխոտում է եղել: The Wall Street Journal-ը հայտնում է, որ ծխոտումը սկսվել է զուգարանի մասում, որը օդանավի կառավարման սենյակի կողքին է:

Այնտեղ են գտնվում օդանավի համակարգչի կարեւոր մասերը, որոնց աշխատանքը կարող էր դադարել, եթե միանար հրդեհի մարման համակարգը:

Ընդ որում այս տվյալները բավարար չեն պնդելու համար, որ օդանավում ահաբեկչությւոն է եղել:

EgyptAir ավիաընկերության А320 օդանավը, որը Փարիզից Կահիրե չվերթ էր կատարում, անհետացել է ռադարների էկրաններից Միջերկրական ծովի վրայով թռնելիս՝ մայիսի 19-ի առավոտյան: Օդանավում 66 մարդ կար: