Եգիպտոսի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Facebook-ի իր էջում հրապարակել է  Միջերկրական ծովում աղետի ենթարկված EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի հայտնաբերված բեկորների եւ իրերի առաջին լուսանկարները: 

Լուսանկարներում երեւում են ինքնաթիռի հիմնակմախքի մասերը   EgyptAir ավիաընկերության լոգոտիպով, բազկաթոռների մի  մասը, ինչպես նաեւ որոշ ուղեւորների կորած իրերը եւ փրկարարական ժիլետները:   

EgyptAir ընկերության А320 ինքնաթիռը, որը Փարիզ-Կահիրե թռիչքն էր իրականացնում, մայիսի 19-ի առավոտյան Միջերկրական ծովի վրայով թռչելիս կորել էր ռադարներից: Ինքնաթիռում   66 մարդ է եղել: