Ավստրալական իրավաբանական ընկերությունը Malaysia Airlines ավիաընկերության Ամստերդամ-Կուալա-Լումպուր MH17 չվերթն իրականացնող եւ 2014-ի հուլիսի 17-ին Դոնբասում վթարի ենթարկված Boeing-777 –ի յոթ զոհի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) փոխհատուցման հայց է ներկայացրել Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Այդ մասին մայիսի   21-ին հայտնում է  Reuters-ը:

Ավստրալական Fairfax media պարբերականը հայտնում է, որ աղետի  33 զոհի մոտ ազգականները Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ Մալայզիայից նշված են սիդնեյյան LHD Lawyers ընկերության փաստաթղթերում: Միջնորդությունը ներկայացվել է մայիսի  9-ին, փաստաթղթում Ռուսաստանը եւ Պուտինը նշված են որպես պատասխանողներ: Ընկերությունը փորձում է յուրաքանչյուր քաղաքացու համար  10 մլն փոխհատուցում ստանալ, հայտնում է «Վեդոմոստին»:

Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա-Լումպուր MH17 չվերթը, աղետի էր ենթարկվել  2014-ի հուլիսի 17-ին, Դոնբասում, Գրաբովո գյուղի մոտ, Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում: Ինքնաթիռում  298 մարդ էր եղել, ներառյալ Ավստրալիայի 28 քաղաքացի: Նրանք բոլորը զոհվել են: