Ռուսաստանը ամբողջությամբ Քուվեյթին է վերադարձրել խորհրդային պարտքը՝ 1.1 մլրդ դոլարի մայր գումարը ու 620 մլն դոլարի տոկոսները:

Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ պարտքերը մարվել են գումարային միջոցներով, իսկ տոկոսները մարվել են «ռուսական բարձրտեխոլոգիական ապրանքների մատակարարումներով» ( թե հատկապես ինչ ապրանքներով՝ չեն հայտնում):

2006-ից հետո Ռուսաստանը Քուվեյթին մասնավորապես սպառազինում էր մատակարարում: Ըստ Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի տվյալների՝ Ռուսաստանը 2010-ից Քուվեյթին է մատակարարել 140 հատ ՀՄՄ -3, 18 հատ «Սմերչ» հրետանային կրակի ռեակտիվ համակարգ, 2 հատ «Մուրենա» նախագծի դեսանտային կատեր, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Քուվեյթի առաջ Ռուսաստանի պարտքը գոյացել է 1991-ին՝ «կրիտիկական» ներկրման վարկերի ու վճարների ներգրավման արդյունքում: «Կոմերսանտ» թերթը 1991-ին այդ վարկը աննախադեպ էր անվանել, քանի որ համաշխարհային պրակտիկային հայտնի չեն դեպքեր, որ օկուպացված երկրներից պարտք վերցնեն: Քուվեյթն այդ պահին օկուպացված էր Իրաքի կողմից:

2016-ի ապրիլի 1-ին Ռուսաստանի պարտավորությունը նախկին ԽՍՀՄ պարտքերի գծով կազմում էր 1.2 մլրդ դոլար, որոնցից 410 մլն-ը՝ նախկին սոցիալիստական երկրներին է պարտք: