Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջարկել է Բելառուսում հանդիպել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, հայտնում է «ԲելՏա»-ն:
«Ես միտք հայտնեցի, որ ժամանակն է, որ հոգեւոր առաջնորդը Բելառուս գա մեր պատրիարքի հետ եւ հանդիպի մեր բնակիչներին: Վստահ եմ, որ այնտեղ ոչ մեկ միլիոն մարդ կլինի, որոնք կուզեին տեսնել այդ ձեռքսեղմումը ոչ թե հեռավոր Կուբայում` օդանավակայանում, այլ այն հողի վրա, որը Եվրոպայի կենտրոնում է եւ որին, փառք Աստծու, չեն դիպել աղետները, եւ հոգեւոր առաջնորդը եւս ընդգծել է դա, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային հանրապետություններում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո», — ասել է նա:
Որպես հանդիպման վայր, Լուկաշենկոն առաջարկել է Տրոստանեց հուշահամալիրի շրջանը, որտեղ պատերազմի տարիներին տարբեր ազգությունների տեղի բնակիչների են այրվել:





























