Անկարան կրթված փախստականներին չի ուղարկում Եվրոպա ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ապօրինի միգրանտների փոխանակման ծրագրով: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը:
Պարբերականի փոխանցմամբ, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Բրյուսելում կայացած ԵՄ փակ նիստում հայտարարել է, որ փոխանակման ծրագրով առաջին փախստականների շարքում հայտնաբերվել են շատ բժշկական դեպքեր եւ միգրանտներ կրթական շատ ցածր մակարդակով: Նմանատիպ ելույթ է ունեցել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում ՆԳՆ ներկայացուցիչ Օլե Շրոդերը:
Վերջին մի քանի շաբաթներին Թուրքիան վերջին պահին հետ է կանչել մի քանի փախստականների տեղափոխման փաստաթղթերը, որոնց մեծ մասը վերաբերել է այնպիսի ընտանիքների, որոնց «հայրերը եղել են կրթված ինժեներներ, բժիշկներ կամ որակավորված այլ մասնագետներ», գրում է ամսագիրը:





























