Ավստրիական Նենցինգ քաղաքում ատրճանակով զինված տղամարդը գիշերը համերգային հրապարակում կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավստրիական APA գործակալությունը:

Միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել: Մինչ ոստիկանների ժամանումը հանցագործն ինքնասպան է եղել:

Իրավապահների տվյալներով, տղամարդը վիճել է կնոջ հետ, այնուհետեւ ոչ հեռու կայանված մեքենայից զենք հանել եւ անկանոն կրակ բացել հավաքված մարդկանց ուղղությամբ: Կինը, որի հետ նա մինչ այդ վիճաբանել է, չի տուժել: