Թաիլանդի հյուսիսային հատվածում՝ մասնավոր դպրոցի հանրակացարանում, հրդեհից առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 2 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է BNO News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում Չիանգրայ նահանգում։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ զոհվել են 5-12 տարեկան աղջիկներ։ Եվս 5 աղջիկ այրվածքներ են ստացել։

Այս պահին հրդեհը հաջողվել է մարել։ Միջադեպի պատճառները պարզվում են։