Deutsche Bank-ի տնտեսագետները կարծում են, որ այսօր աշխարհի ամենաէժան արժույթը լեհական զլոտին է, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։ Բանկի վերլուծաբանների կարծիքով զլոտին müt 10 տոկոսով թերագնահատված է։
Փորձագետները լեհական արժույթի կայունացում են կանխատեսու, քանի որ Լեհաստանի տնտեսության աճը 2016-2017-ին սպասվում է տարեկան 3.5 տոկոսի սահմաններում։ Բացի այդ, երկրում գործնական ակտիվության բարձր մակարդակ, գործազրկության ռեկորդային ցածր ցուցանիշ եւ աշխատավարձի աճ է կանխատեսվում։
Գերմանացի վերլուծաբանների տվյալներն ընդհանուր առմամբ հաստատում են Եվրոպական հանձնաժողովի վերջին կանխատեսումները, որոնց համաձայն՝ Լեհաստանի տնտեսությունը 2016-ին տարեկան 3.5-3.7 տոկոսի չափով աճ կգրանցի։
Նշենք, որ մարտին Deutsche Bank-ն աշխարհի ամենաթերագնահատված արժույթ էր անվանել ռուսական ռուբլին։





























