Goldman Sachs ներդրումային բանկի փորձագետները 2016-ին  Brent ապրանքանիշի նավթի միջին արժեքի կանխատեսումը բարձրացրել են մեկ բարելի դիմաց 39-ից մինչեւ 45 դոլար, հայտնում է RNS-ը: 

Միաժամանակ վերլուծաբանները 2017-ին Brent-ի կանխատեսումը նվազեցրել են  մեկ բարելի դիմաց 60-ից մինչեւ 55 դոլար: Brent-ի երկարաժամկետ կանխատեսումը պահպանվում է մեկ բարելի դիմաց 53–63 դոլարի մակարդակում:

WTI ապրանքանիշի վերաբերյալ 2016-ի կանխատեսումը նվազել է 45-ից մինչեւ 38 դոլար, բայց  2017-ին ավելացել է մեկ բարելի դիմաց 53-ից մինչեւ 58 դոլար: