Ֆինլանդիայի միգրացիոն ծառայությունը հայտնել է   30 անչափահաս միգրանտի անհետ կորելու մասին, գրում է Yle-ն: 

Նշվում է, որ  2014-ից ի վեր երկրում  14-ից 17 տարեկան 30 անչափահաս է կորել, հիմնականում` տղաներ, որոնք եկել էին առանց խնամակալների: 

Ուսումնասիրելով հանգամանքները, միգրացիոն ծառայությունն այն եզրակացությանն է հանգել, որ անհետացման գլխավոր պատճառներից մեկն այլ երկիր արտաքսվելու վտանգն է, ինչպես որ որոշ դեպքերում դա պահանջում է Դուբլինյան համաձայնագիրը, ինչպես նաեւ ապաստանի տրամադրման մերժում ստանալու վախը: Ծառայության կարծիքով, անչափահասներն ամենից հաճախ ինքնուրույն են որոշում թաքնվել:    

Նույնիսկ նշվում է, որ հաճախ ապաստան խնդրողները միգրացիոն ծառայության պաշտոնյաներին մոլորեցնում են` նվազեցնելով իրենց իրական տարիքը: