Մեքսիկական ամենահզոր թմրակարտելներից մեկի՝ «Լոս Սետասի» հինգ մասնակիցների մարմինները գտել են Մեքսիկայի Վերակրուս նահանգի ճանապարհներից մեկին, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Իշխանությունների տվյալներով, մարմինները եղել են Կորդոբա ու Լա Թինախի քաղաքների միջեւ ճանապարհին: Մարմինների կողքին գտել են երկու ուղերձ ՝ «Խալիսկո Նոր սերունդ» կարտելի անունից, որը համարվում է «Լոս Սետասի» մրցակիցը ՝ թմրադեղերի մատակարարումները հսկողության տակ վերցնելու համար պայքարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչեւ 2015–ի կեսերը Կորդոբա, Օրիսաբա եւ Ամաթլան քաղաքների միջեւ ընկած տարածքը համարվում էր «Լոս Սետասի» բացառիկ հսկողության դաշտը: Սակայն հետո հայտնվեց նոր կարտել՝ «Խալիսկոն», որը անցած տարվա մայիսին իր մասին բարձրաձայնեց Գվադալախարում ռազմական գործողություններով: Ավազակները նույնիսկ ռազմական ուղղաթիռ էին խոցել, ինչի հետեւանքով ութ մարդ էր զոհվել:

«Խալիսկոի» անդամները հայտարարել էին, որ եկել են Վերակրուսը «Լոս Սետասից» ու կոռումպացված ոստիկաններից մաքրելու:

Վելակրուսում բռնության մակարդակը վերջին օրերին բավականին բարձր էր: Անցած կիրակի անհայտ անձանց կողմից Խալապա քաղաքում գեյ ակումբի վրա հարձակման հետեւանքով հինգ մարդ է սպանվել ու 13-ն էլ վիրավորվել: