Վենեսուելայի իշխանությունները առգրավել են 3.7 տոննա քաշով կոկաինի բեռ, հայտնում է տեղական ոստիկանությունը:

Իշխանությունների տվյալներով, այդ բեռը պատկանում էր մեքսիկական «Լոս Սետաս» մեքսիկական թմրակարտելին: Թմրադեղերի առգրավման գործողությունը անցել է Տաչիրա ու Վարգաս նահանգներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետաքննության արդյունքներով ձերբակալվել է տասը մարդ, որոնք առնչություն ունեն թմրադեղերի առեւտրին:

Հաշվի առնելով նաեւ այս գործողությունը՝ վենեսուելյան ոստիկանությունը տարեսկզբից ընդամենը 2.4 տոննա թմրանյութ է առգրավել, նաեւ ձերբակալել գրեթե 450 մարդու, որոնք կապ ունեն թմրադեղերի շրջանառության հետ: