Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները աճել են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,71 տոկոսով՝ հասնելով 49,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,74 տոկոսով՝ հասնելով 50,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ Brent-ի գինը հատել էր բարելի դիմաց 50 դոլարի շեմը: