Կամբոջայի հարավ-արեւելքում  կարի արհեստանոցի աշխատակիցներին տեղափոխող բեռնատարը բախվել է մոտոցիկլին, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 69-ը վիրավորվել են, գրում է «Սինհուան»:

Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան Սվայրիենգի  նահանգում: Հաղորդվում է, որ բեռնատարը կողաշրջվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Երկու վարորդները մահացել են: 69 աշխատակիցները վիրավորվել են»,- ասված է Կամբոջայի աշխատանքի նախարարության հայտարարության մեջ: