Բարսելոնում երրորդ գիշերն անընդմեջ անօթեւանների պաշտպանության հանրահավաքներ են ընթանում, գրում է El Mundo-ն:
Հաղորդվում է, որ ցուցարարները դժգոհում են Banc Expropiat բանկի լքյալ մասնաճյուղի տարածքից անտուններին դուրս հանելու կապակցությամբ, որոնք այնտեղ ապրում էին 2011-ից:
Տարբեր տվյալների համաձայն՝ ակցիային մասնակցել է 500-ից 1000 մարդ: Ցուցարարները աղբամաններ են հրդեհել, բարիկադներ կառուցել եւ ոստիկանների վրա շշեր ու քարեր նետել:
Անկարգությունների պատճառով 11 մարդ բժշկի է դիմել:





























