Հնդկական Նյու Դելի քաղաքից Հար Պարկաշ Ռիշին համաշխարհային ռեկորդ է սահմանել` բերանը միաժամանակ   500 ձողիկ եւ ավելի քան  50 այրվող մոմ մտցնելով, հայտնում է The Huffington Post-ը: Դրա համար տղամարդը ստիպված է եղել նախապես հեռացնել բոլոր ատամները: 

Պարբերականի տվյալներով, 74-ամյա Ռիշիի ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից, սակայն համապատասխան տեղեկատվությունն առայժմ չի հրապարակվել կազմակերպության կայքում, հայտնում է  Lenta-ն: 

Միաժամանակ հնդկացին եւս մեկ ռեկորդ է սահմանել` տարբեր պետական դրոշների տեսքով 366 դաջվածք անելով: 

Բացի այդ, տղամարդը եւս 20 ձեռքբերում ունի, որոնք ճանաչվել են ռեկորդների գրքի կողմից: Ռիշին առաջին անգամ կազմակերպության կողմից նկատվել է 1990-ին, երբ ընկերների հետ 1001 ժամ անընդմեջ սկուտեր է քշել: 

  The Huffington Post-ը նշում է, որ հնդկացին իրեն կոչում է Գինես Ռիշի: Այժմ ռեկորդակիրը զբաղված է մարմնին առավելագույն քանակությամբ դաջվածքներ անելով համաշխարհաին առաջնորդների դիմանկարներով: