ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում արջերը փորձել են մեքենա «բացել», հայտնում է    Mashable-ը: Միջադեպը տեղի է ունեցել Հեյնսվիլլ քաղաքի  (Վիրգինիայի նահանգ) ուսումնական հաստատություններից մեկի մոտ:

Անհայտ քանակությամբ արջերը փորձել են կայանատեղիում «բացել» մեքենաները, ինչը սոցցանցերում բուռն հակազդեցություն է առաջացրել, հայտնում է   Gazeta-ն: 

Պարբերականը նշում է, որ 2016-ին արջերի նոր թշնամի է հայտնվել, մարդուց բացի: Դրանք սոցցանցերն են:  Հեյնսվիլլում միջադեպին ինտերնետի օգտատերերը հակազդել են տագնապով, շփոթմունքով, թեմատիկ պատկերներով եւ կատակներով: 

Մասնավորապես, մեկնաբաններից մեկը հրապարակել է «Մապետ-շոուից» Ֆոզզի արջի լուսանկարը, որում արջը մեքենայի ղեկին է:  «Կասկածյալը զինված է, հանդիպելիս կրակ բացել», – գրել է նա: Մեկ այլ օգտատեր հայտնել է Կենդանիների ապստամբության սկզբի մասին: 

Ոստիկանությունը, իր հերթին, կոչ է անում մեքենաներում սնունդ չպահել: