Չինաստանում երեխան ցուցահանդեսի բացումից մեկ ժամ անց ջարդել է 15 հազար դոլար արժողությամբ Lego-ի արձանը, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին: Դա տեղի է ունեցել Նինբո քաղաքում:

Lego Expo-ին ցուցադրվել էր Նիկա աղվեսի հսկայական քանդակը   «Գազանապոլիս» մուլտֆիլմից: Հեղինակը երեք օր աշխատել էր արձանի վրա: Այն ջարդել է ցուցահանդես եկած տղան: 

Խաղալիք աղվեսի արժեքը գնահատվում է ավելի քան   100 հազար չինական յուան  (15,2 հազար դոլար): Երիտասարդ այցելուի ծնողները արձանի հեղինակին փոխհատուցում են առաջարկել, բայց նա հրաժարվել է: Նա վստահ է, որ երեխան չէր ուզում ջարդել իր աշխատանքը: 

Արձանի հեղինակը Lego-ի դետալներից ջարդված արձանի լուսանկարը տեղադրել է Weibo սոցցանցի իր էջում: Նա չի ներկայացրել միջադեպի մանրայմասները, բայց խոստովանել է, որ «սարսափելի վշտացած է»: