Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում երկաթուղայինների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ, չորեքշաբթի երթուղի է դուրս եկել շարժակազմի ընդամենը 15 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով   Soir-ին:

Գործադուլավորների ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվել Բելգիայի Երկաթուղային ազգային ընկերակցությունից (SNCB) համաձայնություն ստանալ երկաթուղայիններին վճարվող հանգստի լրացուցիչ օրեր տրամադրելու մասին: Նրանց արհմիություններն արդեն հայտնել են գործադուլն առնվազն մինչեւ ուրբաթ  շարունակելու մտադրության մասին: 

SNCB-ի ղեկավարությունն իր հերթին հայտնել է, որ դրամական տուգանքի կենթարկի երկաթուղու այն աշխատակիցներին, որոնք ինքնաբուխ գործադուլներ են իրականացնում, առանց նախապես իրազեկելու ընկերությանը: 

Չորեքշաբթի Վալոնիայի ավտոմայրուղիներին գործադուլին հետեւանքով ընդհանուր 300 կմ երկարությամբ կուտակումներ են առաջացել: