Վայրի գայլերը կարող էին Շվեդիայից փախչել Նորվեգիա, ենթադրում է The Local-ը:
Ամեն ձմեռ շրջակա միջավայրի պաշտպանության շվեդական գործակալությունն ուսումնասիրում է վայրի կենդանիների պոպուլյացիան եւ հաշվում է քայլերի, արջերի, լուսանների քանակը: Պարզվել է, որ Շվեդիայում ապրող գայլերի թիվը, 2015-ի հետ համեմատ, 20 տոկոսով պակասել է: Փորձագետների հաշվարկների համաձայն՝ երկրի տարածքում ապրում է մոտ 340 այդ վայրի կենդանիներից:
Փորձագետների խոսքով՝ Շվեդիայում գայլերի քանակը նվազում է արտոնագրված որսի եւ բնական գործոնների պատճառով:
Հունիսի 1-ին Նորվեգիայում հրապարակել են երկրի տարածքում ապրող գայլերի քանակը: Պարզվել է, որ երկրում դրանց թիվը կրկնակի շատ է: Պարբերականը ենթադրում է, որ նրանք Շվեդիայից Նորվեգիա են փախել:




























