Պակիստանի հյուսիսում ուժեղ փոթորկի հետեւանքով առնվազն ինը մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Հունիսի 1-ին ժամում ավելի քան 100 կմ արագությամ քամի ու ամպրոպ է սկսվել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ու հարեւան քաղաքում՝ Ռավալպինդիում: Զոհերի մեծ մասը մահացել է շենքերի փլուզման կամ քամուց արմատախիլ եղած ծառերի տակ մնալու հետեւանքով:

Բացի դրանից, եղանակային վատ պայմանների պատճառով Բենազիր Բխուտոյի անվան օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները, ժամանող օդանավերը ստիպված վայրէջք էին կատարում Լահորում:

Տարերքը փոթորկում էր նաեւ Հայբեր Պախտունխվա նահանգում: