Մեծ Բրիտանիայում կորգիների համար աքսեսուարների «թագավորական» հավաքածու են արտադրել, գրում է The Telegraph-ը: Նախագծով զբաղվում է Royal Collection Trust բարեգործական ընկերությունը: Սովորաբար ընկերությունը գնորդներին սպասք է առաջարկում, իսկ կենդանիների համար ապրանքատեսակ այն առաջին անգամ է ներկայացրել:
Մասնավորապես հավաքածուն ներառում է ֆիրմային շոտլանդական քառեկավոր գործվածքներ, ոսկորից ճենապակյա ափսեներ, վզկապներ, ծածկոցներ եւ պառկելու պատգարակներ:
Royal Collection Trust-ից հայտնել են, որ նման արտադրանք ստեղծելուն ոգեշնչել է թագավորական հայտնի սերը շների նկատմամբ: Թերթը հիշեցնում է, որ Եղիսաբեթ 2-րդն ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 30 շուն:




























