ԱՄՆ-ում պապը պատահաբար դպրոցից տուն է տարել ուրիշի երեխային, հայտնում է Associated Press-ը:
Հարավային Կարոլինայի բնակիչ Ջոզեֆ Ֆուլերը մայիսի 19-ին Օրինջբուրգի դպրոցներից մեկից տուն էր տարել տղային, որին շփոթել էր իր թոռնիկի հետ:
Ֆուլերը տղային հարցրել էր, թե նա պատրա՞ստ է տուն գնալ, վերջինս էլ դրական պատասխան էր տվել: Դաստիարակչունին շերիֆի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքը երեխայից հարցրել է, թե իրո՞ք այդ տղամարդը նրա պապն է, եւ երեխան ասել է՝ այո:
Սխալմունքը բացահայտվել էր այն ժամանակ, երբ պապ ու «թոռ» տուն էին եկել: Տղամարդը երեխային վերադարձրել է դպրոց եւ ներողություն խնդրել:




























