Ամերիկուհին եւ իր արգենտինական կարմիր տեգու ցեղատեսակի հսկա մողեսը ինտերնետ-սենսացիա են դարձել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
38-ամյա Այսն ու իր ընկեր Սքոթը (նրանց ազգանունները չեն հաղորդվում) ապրում են Սան Դիեգոյում: Մի քանի տարի առաջ նրանք որոշել են անսովոր կենդանի պահել, որը դարձել է Մակհայվեր անունով տեգուն: Մողեսը նախ փոքրիկ էր, հետո սկսել է աճել եւ հասել է փոքրիկ շան չափերի: Թերթը նշում է, որ Մակհայվերը իրեն հենց շան նման է պահում:
Այսն ու Սքոթը սոցցանցերում պատմում են մողեսի կյանքի մասին, այդ թվում` ինստագրամում, եւ մողեսի արկածներին հետեւում է օգտատերերի մեծ քանակություն: Սքոթը BuzzFeed պարբերականին պատմել է, որ Մակհայվերը աներեւակայելիորեն խելացի եւ ընկերասեր է:




























