Զիմբաբվեում վիրավոր փիղը մարդկանց է դիմել օգնության խնդրանքով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
Բեն անունով փղին կրակել էր որսագողը: Կենդանին եկել է Bumi Hills Safari Lodge զբոսաշրջային համալիր, որի մենեջերը նկատել է, որ Բենը կաղում է եւ ըստ ամենայնի, ծանր վիրավոր է:
Անասնաբույժ կինը տեղում չի եղել (մեկնել էր հանգստյան օրերին): Սակայն մեկ այլ մասնագետ համաձայնել է 200 մղոն տարածություն թռչել (մոտ 322 կմ), որպեսզի Բենին օգնություն ցուցաբերի: Բժիշկը եկել է վեց ժամից, այդ ամբողջ ընթացքում կենդանին համբերատար սպասել է:
Երբ կենդանուն հանգստացնող դեղ են ներարկել, պարզվել է, որ Բենին իրոք կրակել են: Թե ճշգրիտ երբ են վիրավորել փղին, հայտնի չէ: Այժմ կենդանին թրեքինգ-սարք է կրում, որպեսզի մարդիկ կարողանան հետեւել նրա առողջությանը:
Փղին կոչել են ի պատիվ այն մարդու, որն առաջինն է օգնություն տրամադրել նրան:




























