Հարվարդի համալսարանի գիտնականները կարողացել են օդից սպիրտ ստանալ: Այս մասին գրում է Forbes-ը:
Պրոֆեսոր Դանիել Նոսերան գենային ինժեներիայի օգնությամբ Ralston eutropha անվանումով մանրէ է ստացել, որը կարող է օդի ածխաթթու գազը վերածել ջրածնի՝ սպիրտ պարունակող նյութեր արտադրելով: Գիտնականը խոստավանել է, որ բացահայտումը պատահաբար է կատարել:
Մասնագետների խոսքով, ինքնատիպ Ralston eutropha մանրէն կարող է բիովառելիքի արտադրության տեխնոլոգիայի հիմք դառնալ: Եթե հաջողվի սա իրականություն դարձնել, ամերիկացի գիտնականի բացահայտումը դրական ազդեցություն կունենա ինչպես էկոլոգիայի, այնպես էլ տնտեսության վրա:
Ներկայում բիովառելիք են ստանում եգիպտացորենից, սոյայից, մեթանից, շաքարեղեգից:




























