Կիեւում աղբի համար չնախատեսված վայրում այն նետելու եւ հակասանիտարական վիճակի համար համար տուգանքի չափը 1.7 հազար գրիվնայից կբարձրացվի մինչեւ 17 հազար գրիվնա, հայտնում է Korrespondent-ը: Սա Կիեւի քաղաքապետարանի «Մաքուր քաղաք» նոր նախագիծն է:
«Մենք չենք հասնի քաղաքում մաքրության ցանկալի մակարդակի, եթե դրա համար լուրջ պատասխանատվություն չսահմանենք»,- ասել է Կիեւի փոխքաղաքապետ Պյոտր Պանտելեեւը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը պլանավորում է պարզեցնել տուգանքների ընթացակարգը: Ենթադրաբար տուգանելու լիազորություններ կունենան բնակչության ինքնակազմակերպման մարմինների ղեկավարներն ու տեսուչները:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Լվովի աղբանոցում հրդեհից 3 փրկարար էր մահացել:




























