Մահացել է Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին մարդկանց կյանքը փրկած վերջին հայտնի շունը: Associated Press-ի տեղեկություններով՝ Բրեթան անունով ոսկեգույն ռետրիվերը մահացել է Հյուսթոնի արվարձանի անասնաբուժական կլինիկայում: Շունը 16 տարեկան էր:
Շունն 2 տարեկանում իր վարժեցնողի՝ Դենիզ Քորլիսի հետ Թեքսասի օպերատիվ խմբի կազմում մեկնել էր Նյու Յորք: Ահաբեկչությունների վայրում նրանք 10 օր էին անցկացրել:
9 տարեկան հասակում Բրեթանը թոշակի էր անցել: Մի քանի տարի առաջ Քորլիսը եւ Բրեթանն այցելել էին 2001-ի սեպտեմեբրի 11-ի ահաբեկչությունների զոհերի հուշահամալիրը:




























