Ռուսաստանի Պերմի երկրամասում խորհրդավոր կերպով անհետացել է Նիկոլիչի գյուղի մերձակայքում գտնվող Քարանձավ լիճը:

Տեղի բնակիչները վստահեցնում են, որ ապրիլի վերջին լիճն իր տեղում էր: Սակայն մայիսի սկզբին դրա տեղում կարելի էր տեսնել փոքրիկ ջրափոս եւ այրող արեւից ճաքող հող տեսնել:

Ըստ Informing-ի, ջրամբարի երկարությունը 80 մետր էր: Ականատեսները կատարվածի մասին միայն ենթադրություններ են բարձրայնում: Ասում են՝ մեղավորը նախորդ տարի Սվերդլովսկի մարզում տեղի ունեցած երկրաշարժն է: Մյուսներն էլ վստահ են, որ Քարանձավի անհետացման պատճառը նավթ արդյունահանողների գործունեությունն է:

Շատերը մտավախություն ունեն, որ հիմա հերթը Լյուբիմովո լճինն է, որից շրջակայքի բնակիչները խմելու ջուր են ստանում: