Երբ մենք լսում ենք ինչ-որ մեկի մասին, ում հերոս են կոչում, պատկերացնում ենք, որ մարդը խիզախություն է դրսեւորել, ամենայն հավանականությամբ, կյանք է փրկել:

Իրական կյանքում խիզախության օրինակները բազմաթիվ են: Օրինակ՝ Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում վթարի ժամանակ եւ դրանից հետո աշխատող կամավորները, հանցագործների հարձակումները կանխողները, քաղաքացիական իրավունքների համար ակցիաների մասնակիցները, իրենց երիկամը նույնիսկ անծանոթ մարդկանց նվիրաբերելը կամ պարզապես ինքնասպանին փրկողները: Այս մասին գրում է Planet- today-ը:

Ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները փորձել են հասկանալ, թե մարդիկ ինչ են հասկանում «խիզախություն» ասելով: Ընդ որում, նշվում է, որ մեկնաբանությունները տարբերվում են՝ կախված տարիքից, կենսափորձից եւ այլ գործոններից:

Ոմանք կարծում են, որ ոստիկան կամ հրշեջ դառնալու որոշումն արդեն խիզախության դրսեւորում է, հերոսական քայլ: Եթե անգամ կարիերայի ամբողջ ընթացքում այդ մարդիկ որեւէ արտակարգ բան չեն անում, փաստը, որ նրանք վտանգավոր մասնագիտություն են ընտրել, արդեն հերոսություն է: