Այսօր` հոկտեմբերի 5-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է Հոգաբարձուների խորհրդի կազմում եւ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ, ինչը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից։ Վարչապետը կարեւորել է խորհրդի կազմում նաեւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի ներգրավումը ու հանձնարարել համապատասխան փոփոխություններ կատարել հիմնադրամի կանոնադրությունում։
Մեկ այլ հարցով վերահաստատվել են նաեւ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները։
Այնուհետեւ ծավալված մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են հետագա ծրագրերը եւ անելիքները։




























