ՀԴԲ-ն հետախուզում է հայտարարել կնոջ նկատմամբ, որը մեղադրվում է ապագա մոր եւ նրա չծնված երեխայի սպանության համար, հայտնում է Americaru-ն:

Շանիկա Մայնորը հայտնվել է ԱՄՆ-ի ամենափնտրվող հանցագործների ցուցակում, երբ սպանել է Տամեկկա Պերրիին Միլուոկիից: Զոհը հղիության  9-րդ ամսում էր. նրա երեխան պետք է ծնվեր շաբաթվա ընթացքում:

Նշվում է, որ Շանիկա Մայնորը հարեւանուհու հետ վիճել է բարձր երաժշտության պատճառով: Վեճն այն աստիճան է սրվել, որ ամերիկուհին Պերրիին սպանել է Միլուոկիում նրա իսկ տան շեմին` երկու դուստրերի աչքի առաջ: Չծնված երեխան եւս մահացել է: 

Սպանություն կատարելուց հետո Մայնորը փախել է ոստիկանությունից: Այժմ նրան փնտրում են ամբողջ երկրում: Նրա վերաբերյալ տեղեկության համար  100 հազար դոլար կվճարեն: