Մայիսին Միջերկրական ծովում կործանված EgyptAir-ի օդանավի «սեւ արկղների» տվյալների վերլուծությունը հաստատել է, որ օդանավում միացել էին հակահրդեհային հաղորդիչները, հայտնել են եգիպտացի քննիչները, փոխանցում է AFP–ն:
Ձայնագրված տվյալները հաստատում են տեղեկացման ավտոմատ սարքերի համակարգերի միացումը, որոնք արձագանքում են զուգարանում կամ սալոնի առջեւի մասում ծխախոտի կամ որեւէ այլ ծուխի, ասված է փորձագետների հայտարարության մեջ:
Մինչ այդ օդանավում ծխոտման ազդանշանների մասին պատմել էին Ֆրանսիայի քաղավիացիայի անվտանգության հետաքննության ու վերլուծության բյուրոյի փորձագետները: Նրանց խոսքով, ծխոտման մասին տվյալները ավտոմատ համակարգն էր ուղարկել:
Ֆրանսիական Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով ACARS համակարգի տվյալները, գրում էր, որ օդանավի կործանումից մեկ օր առաջ օդամավում երեք անգամ անսարքություններ են գրանցվել, որոնք կապ ունեին ծխոտման հետ: Եվ այսպես ծխի հաղորդիչները միացել էին զուգարանում ու առջեւի մասում: Ընդ որում անձնակազմը չէր հայտնել այդ միջադեպի մասին Փարիզի օդանավակայանում իր վերջին կանգառի ժամանակ:
A320-ը, որը Փարիզից Կահիրե չվերթ էր իրականացնում,՝ անհետացել էր ռադարների էկրաններին Միջերկրական ծովի արեւելյան մասում մայիսի 19-ի վաղ առավոտյան: Օդանավում 66 մարդ կար, այդ թվում Եգիպտոսի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի քաղաքացիներ:





























