ԱՄՆ-ից ժամանած` տեղեկատվական անվտանգության փորձագետ, ամերիկյան հեղինակավոր huliq.com եւ emaxhealth.com կայքերի հրատարակիչ-խմբագիր Արմեն Հարեյանը վարպետության դաս (master-class) կանցկացնի Երեւանում: Կազմակերպիչը Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնն է:

Վարպետության դասի թեման է` «Լրատվության տեսանելի մարտահրավերներն առաջիկա 5 տարիների ընթացքում. միջազգային եւ հայկական ենթատեքստ»:

Վարպետության դասին կներկայացվեն ներկա մարտահրավերները միջազգային եւ համահայկական մամուլում եւ լուծումներ` հիմնված միջազգային հաջողված փորձի վրա: Բացի այդ, կառաջարկվեն լուծումներ կոնկրետ օրինակներով, թե ինչպես կարելի է առաջ մղել հայկական տեսակետը` քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում, խնդիրների էությունն ավելի արդյունավետ կերպով ներկայացնել միջազգային հանրությանը` օգտագործելով ինտերնետային որոնման համակարգերի եւ mobile-տեխնոլոգիաների վերջին նվաճումները

Վարպետության դասը տեղի կունենա ուրբաթ օրը` հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Լեւոն Կիլիկեցի սրահում: