Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է ԵՄ-ի Խորհրդի նիստին, պատժամիջոցները կգործեն մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին ասված է եվրոպական հաստատության հաղորդագրության մեջ:  

«Այդ միջոցները ձեռք են առնվել 2014-ի հուլիսի 31-ին` ի սկզբանե մեկ տարով, ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման Ռուսաստանի գործողություններին: Դրանք ուժեղացվել են    2014 թվականի սեպտեմբերին եւ վերաբերում են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտին», — ասված է հաղորդագրության մեջ:

Եվրոպական խորհուրդը պատժամիջոցների վերացումը կապել է մինսկյան համաձայնագրերի իրագործման հետ, որոնք նախատեսված էր ավարտին հասցնել դեռեւս մինչեւ 2015-ի վերջ:

«Քանի որ մինսկյան համաձայնագրերը չեն կատարվել ամբողջ ծավալով մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը, Խորհուրդը որոշում է կայացրել պատժամիջոցները երկարաձգել մինչեւ  2016 թվականի հուլիսի 31-ը: Գնահատելով համաձայնագրերի իրականացման վիճակը, Խորհուրդը որոշում է ընդունել  պատժամիջոցները երկարաձգել եւս կես տարով` մինչեւ 2017-ի հունվարի 31-ը», — ասված է ԵՄ-ի Խորհրդի հաղորդագրությունում, հայտնում է Gazeta-ն: