Ամերիկյան գիտնականները ներկայացրել են Galeocerdo cuvier տեսակի հղի շնաձկան ուլտրաձայնային հետազոտության առաջին արդյունքները: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Popular Science-ը:

Մոնտաժի ընթացքում շնաձկան արգանդում փոքրիկների ուրվագծերն ընդգծել են: Բայց նույնիսկ առանց այդ միջամտության էլ փոքրիկ շնաձկների գլուխներն ու ատամնաշարերը հստակ երեւում են:

3.8 մետր երկարությամբ շնաձկան արգանդում 20 ձագ կա: