Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռեստորանի վրա հարձակվողների հետ փոխհրաձգության ընթացքում ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է տեղական Daily Star-ը:

Տարբեր գնահատականներով, տուժածների թիվը 12-30 է: Ոստիկանությունը ռեստորանում մարդկանց պատանդառած հանցագործներին բանակցությունների կոչ է արել:

Արագ արձագանքման ջոկատի ղեկավար Բենազիր Ահմեդը լրագրողներին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Իրավապահները նաեւ արգելել են դեպքի վայրից ուղիղ հեռարձակումը՝ բանակցելու եւ պատանդներին արագորեն ազատ արձակելու պատճառաբանությամբ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Բանգլադեշի ՆԳ նախարար Ասադուզզաման Խանը միջադեպի առիթով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

Հիշեցնենք, որ զինված անձինք հարձակվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի դիվանագիտական թաղամասի Holey Artisan Bakery ռեստորանի վրա: Զինյալները 20 մարդու են պատանդառել, որոնց թվում նաեւ օտարերկրացիներ կան: