Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Alfa WSP109 ուղղաթիռ է կործանվել Մեխիկո նահանգի Հուչիտեպեկի շրջանում, հաղորդում է El Universal պորտալը:

Նախնական տեղեկություններով, ուղղաթիռի ընկնելու հետեւանքով երկու մարդ է մահացել: Ուղղաթիռն այրվել է:

Ոստիկաններն ու զինվորականները արգելափակել են վթարի վայրը: Ուղղաթիռը Օահակիից թռչում էր Մեխիկո: