Ստամբուլում գտնվող եւ որպես թանգարան գործող բյուզանդական Սուրբ սոֆիա տաճարում Ղուրան կարդացողների մրցույթ է տեղի ունեցել, որի ավարտին նամազի էզան է հնչել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո առաջին անգամ նամազի էզան  (մուսուլմաններին նամազի կանչող տեքստ-խմբ) է հնչել։

Բյուզանդական հայտնի եկեղեցում հավաքված Ղուրան կարդացողների մրցույթի ընթացքում մասնակիցները շեշտել են, թե իսլամը մարդկությանը վեհ արժեքներ է տվել։