Բանգլադեշի մայրաքաղաքում ռեստորանի վրա հարձակման հետեւանքով  26 մարդ է զոհվել, ներառյալ 20 օտարերկրացի եւ վեց զինված հարձակվող, հայտնում է    Reuters-ը:

Բանակի բրիգադային գեներալ Նաիմ Ասրաֆ Չոուդուրին հայտնել է, որ  12-ժամյա հատուկ գործողության ընթացքում 13 մարդ է ազատվել, որոնց թվում մեկ ճապոնացի եւ Շրի Լանկայի երկու քաղաքացի:

Գրոհայինները պատանդ են վերցրել օտարերկրացիների շրջանում համբավ վայելող Holey Artisan Bakery ռեստորանում, որը մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում է: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: