Անցյալ տարի ԵՄ-ի այլ երկրներից ռեկորդային թվով քաղաքացիներ են եկել Գերմանիա: Այդ մասին շաբաթ հայտնել է Die Welt-ը` վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների գործերով գերատեսչության տվյալները:
ԵՄ-ից Գերմանիա եկած միգրանտների գրեթե 80 տոկոսը Արեւելյան Եվրոպայի երկրներից են: Առաջին տեղում Ռումինիան է (174 779), նրան է հետեւում Լեհաստանը (147 910), Բուլղարիան (71 709) եւ Խորվաթիան (50 646):
2015-ին ընդհանուր առմամբ եվրոպական երկրներից ԳԴՀ է եկել 685 485 օտարերկրացի, իսկ երկրի տարածքը լքել է 303 036 մարդ: Դա նշանակում է, որ ԵՄ-ից միգրանտների մաքուր աճը 382 449 մարդ է կազմել:
BAMF-ի գնահատականով, ներկայումս Գերմանիայում 4,1 մլն ներքին եվրոպացի միգրանտ է ապրում:





























