Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի հետ, հայտնում է ռուսական գերատեսչության կայքը: 

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են օրակարգը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ: 

«Հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների հաղթահարման ուղղությամբ «նորմանդական ձեւաչափում» աշխատանքին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին` հաշվի առնելով որպես ԵԱՀԿ-ի նախագահ, գերմանացի նախարարի Երեւան եւ Բաքու այցերին», — ասված է հաղորդագրության մեջ: